Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը քցի. Համազասպ Դանիելյանը՝ Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտությունից հետո անգամ Ազգային ժողովում չեն դադարում ԵՊՀ ռեկտորի հարցի քննարկումները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ով նաև ԵՊՀ հոգաբարձուների անդամ է, անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
«Պարոն Մարուքյանը հաճախ և՛ նալին է խփում, և՛ մեխին: Մարուքյանը եկավ, այստեղից մեզ բացատրում էր, որ այս ամբիոնից պետք է խոսենք հասարակությանը հուզող հարցերից: Երբ որ ինքը ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարի հարցը անհարկի քաղաքականացնում էր և պատասխան ստացավ, այդ ժամանակ վրդովվեց, թե ինչու են այս ամբիոնը օգտագործում՝ այլ հարցերի հետ կապված»,- ասաց իշխանական պատգամավորը:
Համազասպ Դանիելյանը կոչ արեց գործընկերներին մնալ կառուցողական քննարկումների շրջանակում:
Մանրամասները՝ տեսանյութում: