Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել է նիստը: Մինչ օրակարգին անցնելը, ԱԺ նախագահ
 Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Նարինե  Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի,  եթե հրաժարականի հրապարակումից
հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր ձևով հետ է վերցնում իր
դիմումը, ապա ԱԺ նախագահը հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ եթե հետ
չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է
արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է   ԱԺ նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը ընդունված է համարում: