Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք ունենք մեծ հնարավորություններ, մեր արտադրանքը արտահանելու Չինաստան. Զոհրապ Մնացականյան (տեսանյութ)

 ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը  այսօր Աժ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  նշեց, որ վերջին հայ- չինական  հանդիպումները շատ կարևոր էին, սակայն այն շարունակական գործընթաց է: Նախարարի խոսքով՝ օրակարգը Չինաստանի հետ չափազանց լայն է, այն վերաբերում է տարբեր բնագավառներին՝ ներառյալ տնտեսական ոլորտին:

 «Այս շրջանում կարողացանք շոշափելի արդյունք ունենալ, դա վիզաների ազատականացման պայմանագիրն է, որը պետք է դեռ անցնի որոշակի ընթացակարգ, որպեսզի մտնի  ուժի մեջ:  Վիզաների ազատականացումը ևս մի քայլ է դյուրացնելու հարաբերությունները  բոլոր շերտերի հետ: Առաջին հերթին մեզ համար մեծ հետաքրքրություն է  ներկայացնում  տնտեսական համագործակցությանը: Շատ շոշափելի կոնկրետ օրինակ է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը  Չինաստան, սրանք օրինակներ են, որ այս այցերի ընթացքում մենք կոնկրետ շոշափելի արդյունքներ ունեցանք»:

 

Նախարարը նաև նշեց նաև, որ Չինաստանի հետ առաջիկայում ունեն քաղաքական երկխոսության օրակարգ , որտեղ կվերաբերվի առևտրաշրջանառությանը, որն էլ  մեծ հնարավորություններ  կստեղծի  հայկական արտադրանքը Չինաստան արտահանելու համար: