Քոչարյանի ուժի մասին ավելի մեծ պատկերացումներ ունեն, կան իրականում կա. Սուրեն Սահակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «5-րդ ալիք»-ին տված իր հարցազրույցում նշել էր, որ 6 ամիս հետո Ռոբերտ Քոչարյանը կունենա 30 տոկոս և ավելի ընտրազանգված, իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ 6 ամիսը բավական է, որ Քոչարյանը կարողանա որոշակի քաղաքական ներուժ կուտակել: Ինչպես նաև Քոչարյանը «Ռոյթերս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր ընդդիմադիր ուժերին միանալու և իշխանությունների դեմ պայքարելու պատրաստակամության մասին:
«Ա1+»-ը «Քաղաքացու որոշում» կուսակցությունից հետաքրքրվեց, թե որոնք են լինելու իրենց քայլերը, որպես արտախորհրդարանական ընդդիմություն, ինչպես են գործելու թե՛ որպես ընդդիմություն, թե՛ Քոչարյանի դեմ:
Մենք անձերի շուրջ չեն միավորվել, մենք անձերի շուրջ չենք միավորվելու. պատասխանեց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:
Խոսնակը նշեց, որ իրենք մշտապես հանդես են գալիս քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու սկզբունքով և սրանից ցանկացած շեղում քննադատության է արժանանալու և դա որևէ քաղաքական բևեռով պայմանավորված չէ: «Մենք մեր գործունեությունը մեր արժեքների հիման վրա ենք ծավալում: Ցանկացած գործընկերություն պիտի կախված լինի նրանից, թե ինչ է դրվում այդ գործընկերության հիմքում: Ռոբերտ Քոչարյանի ազատությունը չի կարող դրվել իմ քաղաքական գործունեության հիմքում»,- շեշտեց նա:
Իր հերթին ՔՈ Գերագույն մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը նշեց, որ Քոչարյանը դեմոնիզացվել է և նրա վրա ավելի շատ է ուշադրություն դարձվում, քան նա արժանի է: «Նրա ուժի մասին ավելի մեծ պատկերացումներ ունեն, կան իրականում կա: Եվ եթե չեմ սխալվում, Արմեն Բադալյանը՝ ինչ կանխատեսում արել է, իրականում հակառակն է եղել»,- ընդգծեց ՔՈ քարտուղարը:
Սահակյանը հույս հայտնեց, որ հանրությունը մերժել է կառավարման քոչարյանական համակարգը և այլևս վերադարձ չի լինի: «Մենք հույս ունենք, որ մերժել ենք: Ես մերժել եմ»,- շեշտեց նա:
Մանրամասները տեսանյութում