Գազի գինը քաղաքական գին է այն պահպանելու համար պետք է քաղաքական հարաբերություններ ստեղծել. մասնագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓնթի քաղաքականության արդյունքում գազի գինը բարձրացավ: Գազի գինը քաղաքական գին է և քաղաքական գինը ստանալու համար պետք է քաղաքական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ. նշում է Էներգետիկայի և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:
« Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանի կարծիքով, վերջին շրջանում ակտիվացել է խոսակցությունները գազի սակագնի հետ կապված: Գազի համաշխարհային գները 2018 թվականին աճել է 11 տոկոսով: Հայաստանում Կառավարությունը փորձում է այնպես անել, որ գազի սակագինը չբարձրանա, սակայն տենդենցներ կան, որ ամռանը գազի սակագինը սպառողների համար կբարձրանա: Նրա կարծիքով՝ գազի թանկացումը պայմանավորված է նաև գազի ծավալի սպառման անկումով: Ըստ Արման Ղուկասյանի՝ 2015-2016 թվականին Հայաստանում 2,2 մլրդ խորանարդ գազ է սպառվել, իսկ 2018 թվականին կազմել է 2 մլրդ:
Արման Ղուկասյանը նաև նշեց, որ մայիսի 20-ին եվրոպական հանձնաժողովի տարեկան զեկույցում նշվել է, որ ատոմակայանը պետք է փակվի և Հայաստանը մինչև հունիս ամիսը պետք է ժամկետներ նշի, թե երբ փակվի ատոմակայանը:
«Բոլորս գիտենք, ատոմակայանից մենք 40 տոկոս էլեկտրաէներգիա ենք ստանում, դեռևս այլընտրանքային միջոցներ չկան, այդ իսկ պատճառով ատոմակայանի փակումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը»: