Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նոր իշխանությունները բոլորովին չեն տիրապետում Արցախի խնդրին. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Նոր իշխանությունները բոլորովին չեն տիրապետում Արցախի խնդրին: Հնարավոր է, որ նրանք ամենադրական նպատակներն ունեն, սակայն արդյունքները խոսում են այն մասին, որ իրենց կատարած գործողությունները տանում են պառակտման . նշում է ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

« Չկան տարանջատված Հանրապետություններ, կան երկու պետական միավորումներ, որոնցից մեկը ճանաչված է, մյուսը ճանաչված չէ: Ես համոզված են, որ այն ուժերը, որոնք շտապեցնում են, որ Արցախում արտահերթ ընտրություններ լինի,  քաջ տեղյակ են, որ իրականում նորմալ տեմպով գնացող ընտրություններում իրենք շանս չունեն հաղթելու, դրա համար առաջարկում են այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներ»:

Անդրադառնալով  «Սասնա ծռերի» ավտոշարասյունով Արցախի Հանրապետություն այցելությանը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ դրանք տեխնոլոգիաներ են, որոնք Արցախի համար ազդեցիկ չեն, քանի որ նրանք մշտապես գտնվում են կրակոցների ներքո: Ազդեցիկ է ճշմարիտ խոսքը և իմաստուն մոտեցումը:

 «Առանձնահատուկ ուզում եմ  նշել, որ Ղարաբաղի հարց չկա:  Ղարաբաղի հարցը լուծված է Արցախ Հանրապետությունով և սահմաններն են ուրիշ և անվանումը: Արցախ Հանրապետությունը պարզ պատասխան է  բոլոր այն հարցերին, որոնք կոչվում են Ղարաբաղի հարց: Ղարաբաղի հարցը լուծվել է ամբողջովին օրինական»:

Սոցիոլոգ  Ահարոն Ադիբեկյանի կարծիքով Արցախում ընդդիմությունների և իշխանության միջև  բազմակարծություն կա, սակայն դրանք չեն առաջացնում բախումներ, քանի որ  բոլորը աշխատում են ազգային նպատակի համար: Իսկ Հայաստանի միջամտությունները արձագանք չեն ստանում, քանի որ Արցախը միասնական է: