Դատական իշխանության միակ հիմքը սեփական հեղինակությունն է. Վ. Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք քննարկել ենք ՀՀ-ում դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմնելու հետ կապված հիմնական հեռանկարները, փորձել ենք հասկանալ ինչ խնդիրներ ունենք և ինչպես պետք է դրանք լուծենք».Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին նշեց ՀՀ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Այն որ դատաիրավական համակարգում մենք ունենք խնդիրներ, ընդունում էին բոլորը, այդ թվում նաև դատաիրավական իշխանության ներկայացուցիչները։ Դատական իշխանությունը պետք է համարժեք քայլի երկրի ժողովրդավարական զարգացումների հետ։Մենք պետք է բարձրացնենք դատական իշխանության հանդեպ վսահությունը։ Դատական իշխանության միակ հիմքը սեփական հեղինակությունն է։ Մայիսի 24-ին ԱԺ-ում հանրային լսումներ, անցումային արդարադատության հետ կապված հիմնահարցեր են քննարկվելու, որից հետո կունենանք հստակ դիրքորոշումներ ձևաչափի և բովանդակության վերաբերյալ սա գործընթաց է սա մեկ քայլի արդյունք չէ». նշեց Վլադիմիր Վարդանյանը։