Իրար դեմ բարիկադներ կառուցելու գործելաոճն ինձ համար անթույլատրելի է. Արթուր Ղազինյան (տեսանյութ)
Իրավական գնահատական ընթացող դատավարությանը տալ չեմ կարող. «Արմենիա Մարիոթ» հյուրանոում տեղի ունեցող «Մեկ Հայաստան» ցենտրիստական հիմնադիր համագումարին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը։
Նրան մտահոգում է այն, ինչ կատարվում է դատարանի շենքից դուրս՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի դեմ և կողմ ակցիաները։ «Իրար դեմ հանելու, միմյանց դեմ բարիկադներ կառուցելու գործելաոճն ինձ համար անթույլատրելի է»,- ընդգծեց նա։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք իշխանական պատգամավորի՝ դատարանի մոտ հավաքվելու կոչերը ճնշում չեն դատարանի վրա, նա պատասխանեց, որ ծանոթ չէ կոչի տեքստին, սակայն նշեց, որ ճնշում կարելի է դիտարկել երկու կողմերի գործողություններն էլ։
«Չէի ցանկանա, որ հայտնվեինք այդպիսի իրավիճակում»,- եզրափակեց նա։