ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել. միջազգայնագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Չինաստանը մեզ համար սկզբունքային պետություն է. ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Չինաստանը գլոբալ առումով տնտեսական հզոր պետություն է, և Հայաստանը պետք է հնրավորինս ընդլայնի նրա հետ հարաբերությւոնները։
«Չինաստանը շատ հավասարկշռված մոտեցում ունի նաև Արցախյան հիմնահարցի վերաբերյալ և տարածքային ամբողջականության շուրջ»,- ընդգծեց նա։ Սարգսյանի խոսքով՝ նախկին երեք նախագահների օրոք նույնպես Չինաստանը և Հայաստանն ունեցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ։
Միջազգայնագետի խոսքով՝ ԱՄՆ-ում, սակայն, անհանգստացած են Չինաստանի տնտեսական հաջողություններով, որովհետև տնտեսական որոշ ուղղություններում առաջ է անցել իրենից, ինչպես նաև լուրջ նախադրյալներ է ստեղծել համաշխարհային երրորդ բևեռ լինելու տեսանկյունից։
Խոսելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի միջև հնարավոր հանդիպման մասին՝ Սարգսյանն ասաց իր ՖԲ գրառումը դրա վերաբերևյալ սարկաստիկ է եղել և որ դեռևս այդպիսի հանդիպումների հեռանկարներ չկան՝ հավելելով, որ նախկինում էլ բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել. Թրամփը չի հանդիպել Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինայնի հետ, պետքարտուղարի չի հանդիպել ՀՀ արտգործանախարարի հետ և այլն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը և արտգործնախարարը հանդիպել են ԱՄՆ պետարտուղարին և պաշտպանության քարտուղարին ընդամենը 1 տարի առաջ»,- որպես համեմատություն նշեց միջազգայնագետը։
Վերջերս Հայաստանում ամերիկյան պատվիրակությունը ռազմավարական երկխոսության համաձայնագիր ստորգրվեց։ Սակայն տարածշրջանային հարցերով փորձագետը հիշեցրեց, որ ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդականի մակարդակով հայտարարություն է եղել, որ Ադրբեջանը և Վրաստանը ռազմավարական նշանակությւոն ունեցող պետություններ են։
«Իսկ մենք ստորագրելով այս համաձայնագիրը՝ ընդամենը փաստում են եք, որ ռազմավարական զրուցակից ենք Միացյալ Նահանգների համար»,- ընգծեց նա՝ հավելելով, որ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Սարգսյանը նշում է ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ գործիչ է և Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը պայմանավորված են լինելու պարգամատիզմի տեսանկյունից։