Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տնային կալանք տվեք, թող, թոռների հետ տանը նստի. Բերբերյանը Քոչարյանի մասին (տեսանյութ)

 «Ագրարագյուղատնտեսական միավորում» ՀԿ  նախագահ Հրաչ Բերբերյանը պնդում է, որ կարտոֆիլի գինը կդառնա 400 դրամ։

Ըստ նրա՝ անցյալ տարվա  4 հազար տոննա սերմի փոխարեն ներկրվել 8 հարյուր տոննա։ «Սիթին կգնա Բելուռուսիաց կբերի աղբը (նկատի ունի անորակ կարտոֆիլը – հեղ.) ու կլցնի խանութները»,- ընդգծեց նա։

Ըստ նրա՝ Հայաստանում կարելի է պտղաբուծությամբ զբաղվել՝ նշելով, որ ծիրանի մի տեսակ էին ստացել, որ օգոստոսին բերք էր տվել, և որ այս կերպ հնարավոր է ծիրանի բերքատվության ժամանակահատվածը երկարացնել։

Նա նաեւ գոհունակություն հայտնեց, որ «Սպայկա»-ի տնօրենը ազատ է արձակվել, և նրա կալանավորումը ծիրանի բերքի շրջանում դավաճանություն է, որովհետև ծիրանի խոշորագույն արտահանողն է։

Բերբերյանի համար անհասկանալի է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը կալանավորված՝ ընդգծելով, որ նախագահ է, թե ինչու պետք է փախչի և որ պետության սահմաններից փախչելն այդքան էլ հեշտ չէ։ «Տնային կալանք տվեք, թող, թոռների հետ տանը նստի»,- եզրափակեց նա։