Թող գնան գտնեն, ով է եղել, ինչ է եղել, ինչ հանգամանքներում է եղել. Քոչարյանի որդին Մարտի 1-ի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի որդին Լեւոն Քոչարյանը դատական համակարգի նկատմամբ վստահություն քիչ ունի, բայց հույս ունի։
«Հույս կա, որ էն խիզախ դատավորները ի հայտ կգան, որոնք կհետեւեն օրենքին, այլ ոչ թե ինչ -որ ուրիշ. ենթադրաբար, թե ինչ են իրանցից ակնկալում»,-«Ա1+»-ի ասաց նա։
Նա հույս ունի, որ հոր խափանման միջոց կալանքը կփոխվի, սակայն չի կարծում, որ դա այսօր կլինի:
«Ոնց հասկացա պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, այսօր ամեն դեպքում ոչ մի բան, բայց եթե խոսքը գնում է ընթացքի մասին, իհարկե, հույս ունեմ, որ առնվազն խափանման միջոցը կփոխվի»,-ասաց նա:
Լեւոն Քոչարյանը չգիտի, թե ով պետք է պատասխանատվության ենթարկվի՝ Մարտի մեկի 10-ը զոհերի համար, ով է հրամանը տվել:
«Գնացեք, հարցրեք իրենց, ես էլ շատ ուզում եմ իմանալ, տարիներ շարունակ մեզ մեղադրել էդ ամեն ինչում, հիմա եկել ա նոր իշխանություն, ով փաստորեն էդ օրերին եղել ա մյուս կողմում: Այսպես ասած՝ բարիկադների մյուս կողմում,ովքեր նաեւ մի մասը դատապարտվել են, հիմա դուք ինձ ասում եք՝ ովքեր են եղել, ես էլ եմ շատ ուզում իմանալ,թող գնան , գտնեն ով ա եղել, ինչ ա եղել, ինչ հանգամանքներում ա եղել, որ կողմն ա ընդհանրապես եղել: Լավ, եկեք չմոռանանք չէ, թե քանի ոստիկան է վիրավորված եղել, կարծեմ 80-ից ավել, ու շատ ավելի քիչ քաղաքացիական, մենք բոլորս ենք ուզում այդ հարցը պարզվի, որ այս առումով հայրս կապ չունի այդ ամեն ինչի հետ ու ո՞նց եք պատկերացնում՝ ինչ որ մեկը հրաման տա մեկին սպանելու, դա ում է պետք. Մի մարդո՞ւ, ով ղեկավարել է տասը տարի, ով փայլուն արդյունքներ է ցույց տվել, ու ինչ որ մի ամիս մնացած պետք ա գնա տենց քայլի, ո՞նց եք պատկերացնում»,-ասաց Լեւոն Քոչարյանը: