A
A
Հայաստանյան պատվիրակությունը՝ Բակո Սահակյանի մոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ