Ադրբեջանը ԼՂ իշխանություններին ներկայացնում է իբրև հայկական համայնքի ներկայացուցիչներ. ադրբեջանագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶինադադար կնքելու առաջին քայլերը նկատվեցին հակառակորդի կողմից. Բիշքեքյան արձանագրությունների հիման վրա ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին խոսելով՝ ասաց պատմաբան Արմեն Մարուքյանը։
Պատմաբանը հիշեցրեց, որ նախ 1994 թ. մայիսի 5-ին Բիշքեքում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ եւ ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրել են Բիշքեքյան արձանագրությունը:
Մարուքյաննն ասաց, որ այստեղ հատտկանշական է այն հանքամանքը, որ զինադադարի փաստաթուղթն առաջինը ստորագրեց ադրբեջանական կողմը՝ պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երեւանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:
«Քանի որ հակառակոորդի կողմից է անմիջապես հրադադար կնքելու ձգտումը եղել, վկայուն փաստ է, որ իրենք ընդունել են իրենց պարտությունն Արցախյան պատերազմում»,- ընդգծեց նա։
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ նշեց, որ դեռևս Բիշքեքում հրադադարի վերաբերյալ բանակցությունների ժամանակվանից սկսած Ադրբեջանը բարձրացրել է, այպես կոչված, ադրբեջանական համայնքի հարցը։ Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մշտապես փորձ է անում ներկայացնել որպես Արցախի հայկական համայնք։
Իսկ արդեն Ադրբեջանում 2006 թվականին, ադրբեջանագետի փոխանցմամբ, ձևավորվել է, այսպես կոչված՝ Լեռնային Ղարաբաղի համայնքային կազմակերպությունը, և ադրբեջանական կողմը ԼՂ իշխանություններին շարունակում է ներկայացնել իբրև հայկական համայնքի ներկայացուցիչներ, սակայն Ադրբեջանի այս թեզը որևէ կերպ շոշափելի հաջողություն չի գրանցում։