Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարիք լինի՝ կփոխենք․ Ա․ Դավթյանը՝ Սանասարյանի գործի վարույթը տեղափոխելու մասին (տեսանյութ)

Պետական վերահսկողության ծառայության  պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված քրեական  գործի վարույթը Ազգային անվտանգության ծառայութան քննչական դեպարտամենտից  այլ  քննչական ծառայություն տեղափոխելու կարիք լինելու դեպքում կփոխվի:

«Եթե այս պահին կարիքը լինի՝ կփոխենք, վաղը լինի այդ կարիքը՝ վաղը կփոխենք»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ու հավելեց.

«Հատուկ քննչական ծառայությո՞ւն, թե՞ քննչական կոմիտե, դատախազը 53-րդ հոդվածի իր լիազորություններով ինքը այդ պահին կընտրի»,-:

«Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը այն սուբյեկտների շարքում չկա, ում վերաբերյալ գործերը ՀՔԾ-ն զբաղվի»,- նկատեց դատախազը:

Ի դեպ, մայիսի 8-ին Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ պետը առաջարակել է Դավիթ Սանասարյանի  գործը տեղափոխել  Հատուկ քննչական ծառայություն,  բայց վարչապետը համամիտ չի եղել: 

Մանրամասն՝ տեսանյութում: