Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատգամավորը հրաժարվել է դստերը «Գարդասիլ»-ով պատվաստել (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին մտահոգում է վերջին օրերին օնլայն տիրույթում անընդհատ քննարկվող «Գարդասիլ» պատվաստանյութի մասին քննարկումները: Պատգամավորը նշեց, որ   պատվաստանյութի մասին վերջին երկու տարիներին  երբևէ մասնագիտական լուրջ վերլուծություն մասին չի տեսել։

 «Ո՞ր երկրներն են օգտվել Գարդասիլից, ո՞ր երկրներն են դրական դինամիկա արձանագրել, ինչ առանձնահատկություններ ունեն «Գարդասիլ 1» կամ «Գարդասիլ 4», ինչո՞վ է պայմանավորված մեր ընտրությունը Գարդասիլ 4-ով: Մինչև չլինեն այս և այլ  հարցերի հիմնավոր պատասխանները, ապա Գարդասիլի ուրվականը հանգիստ չի թողնի ո՛չ առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին,  ո՛չ թիրախ խմբի երեխաների ծնողներին»,- ընդգծեց պատգամավորը:

Լիլիթ Ստեփանյանը հրաժարավել է իր դստերը այդ պատվաստանյութով պատվաստելուց՝  3 անգամ բանավոր, և 1 անգամ գրավոր՝ հաստատելով  իր որոշման մասին բժշկական կենտրոնում: