A
A
Դուք փորձությունը չանցաք.դուք մտածելու բան ունեք. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 7-ին Ազգային ժողովը շարունակում է քննարկել Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ վերջինս արդեն 2-րդ ընթերցմամբ ընդունելու նպատակով:
«Մենք մեր առաջարկությամբ ընդամենն ուզում էինք ավելը լա՛վը դարձնել ձեր ինտուիցիայով գրված և մշակված փաթեթը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Վերջինիս խոսքով՝ խնդիրը փորձություն էր իշխանության համար և ցույց տվեց, թե ինչքանով է վերջինս հանձնառու՝ կատարելու հանրությանը տրված խոստումները։ «Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ առավոտից երեկո լծվել էիք դրա արդարացումներին, դրա գոյությունը փրկելու գործին»,-հայտարարեց պատգամավորը: