Հիշե՛ք այս օրն ու ժամը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը շարունակում է կրքեր բորբոքել Ազգային ժողովում։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու՝ «բացառապես կառավարության ինտուիցիայի և ներքին զգացողության վրա խորհրդարան ներկայացված օպտիմալացման այս նախագծին»։
«Ես հատուկ երկրորդ անգամ ելույթ ունեցա, որ այս մեր ելույթները մնան որպես վավերագրություն, որովհետև սուպերնախարարության այս մոդելը տապալվելու է միանշանակ...Բոլոր սուպերնախարարությունները դառնում են պետություն պետության մեջ, մահակ, սուպեր առանձին դիկտատորական կառույցներ, ինչի ռեսուրսը մեր լիբերալ նոր իշխանությունը չունի...Ես չեմ հավատում մեր կառավարությունում բոնապարտների գոյությանը, որ ունակ լինեն համակարգելու նման «մոնստր» կառույցներ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։