Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք ընտրում եք հինը, դուք ընտրում եք խեղճը.Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Կառավարության կառուցվածքի մասին օրինագծում այդպես էլ չենք գտնում փոփոխությունների արդյունավետությունը հիմնավորող որևէ դրույթ, չկա գնահատման որևէ չափորոշիչ, գիտականորեն հիմնավորված հաշվարկ՝ այսօր իր խորհրդարանական ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խ,բակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։  

«Այս նախագծով մենք շարունակում ենք պաշտպանել հին ավանդույթները, ամբողջ համակարգը շարունակում ենք հենված պահել մեկ մարդու վրա, և մենք չենք տեսնում նաև սկզբունքային նախարարներ, կառավարիչներ, և երիցս ճիշտ է վարչապետը, որ աղքատությունը մարդկանց գլխում է. այն, ինչ մենք քննարկում ենք, աղքատ է մտքով, աղքատ է տեսլականով, աղքատ է գիտելիքով: Մենք առաջարկում էինք նորը, դուք ընտրում եք հինը, մտքով ու գիտելիքով խեղճը, ընտրում եք հեշտն ու մի քանի անգամ ձախողվածը»:

Վերջում Արման Բաբաջանյանը վստահություն հայտնեց, որ այս կառուցվածքը մի քանի ամիս հետո ճաքեր է տալու: