Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչի չեք կատարում Փաշինյանի խոստումը. Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ համատեքստում պնդեց, թե չնայած ընդհանրապես չէր ցանկանում անդրադառնալ ԱԱԾ-ի ու ոսռիկանության խնդրին, սակայն, իծխող ուժի՝ հարցի վրա կենտրոնանալու պարահայում, ստիպված է հենց այդ կառույցներին անդրադառնալ։

«Ես հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ որ առաջնորդը էստեղից մայիսյան իր թեզիսներով հայտարարեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, բայց հիմա այս դահլիճում ձեր կողմից դավաճանվում են այդ թեզիսները»,- դիմելով «Իմ քայլին»՝ ասաց Մարուքյանը:

«Ձեր ելույթներից տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք, թե Սերժ Սարգսյանը, հնարավոր է, նորից դառնա ԱԱԾ պետ, հետո վերամիավորի ոստիկանությունը, դառնա ԱԱԾ-ի և ոստիկանության պետ, հետո պաշտպանության նախարար, հետո՝ վարչապետ, հետո՝ նախագահ, հետո՝ վարչապետ... Ժողովուրդ ջան, էդ վտանգները հիմա ձեզ են սպառնում, Սարգսյանն անվերադարձ գնացել ա»,- հայտարարեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ դեմ են քվեարկելու նախագծին: