Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում, որ շներն ու կատուները խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ (տեսանյութ)

«Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր և գործընկերների ներկայացրած նախագծին, որով առաջարկում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին, խոշտանգմանը, խեղմանը, քրեականացնել։

«Ծիծաղելի տուգանքներ էր նախատեսում, ես առաջարկել էի բերել Քրեական դաշտ և օրենսգրքում կատարել փոփոխոխություն՝ բազմապատկելով տուգանքները և մեծացնել պատասխանտվությունը: Ուրեմն կառավարությունը քննարկում է հարցը. քննարկման ժամանակ, չգիտես ինչի, ուրախանում են, որից հետո տալիս են դրական գնահատկան, որն ի դեպ ավելի է ոգևորում ինձ: Հետո նախագիծը գալիս է Ազգային ժողով, և ստանում ենք գրություն՝ «քանի որ ԱԺ-ում մենք արդեն քննարկում ենք այդ նախագիծը, մենք ենք անում, առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի օրենքի ընդունումից»»:

«Հիմա, եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք անպայման ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, ես, միևնույն է, իմ նախագիծը չեմ հանելու շրջանառությունից: Դուք դրեք, ներկայացրեք ձեր նախագիծը: Եթե գտնում եք, որ այդպիսով շներն ու կատուները ձեզ շնորհակալություն կհայտնենք, ուրեմն արեք դո՛ւք, բայց արեք հնարավորինս արագ, որովհետև վիճակը ծանր է՝ կենդանիների խեղում, կենդանիների սպանություն»,- վրդովվեց պատգամավորը՝ հավելելով. «Ես զարմանում եմ՝ դրական եզրակացություն եք տալիս, հետո նստում՝ մտածում եք, բայց լավ, ինչի՞ նրանք անեն, մենք կանենք»: