A
A
Պետք է հզորացնենք մեր երկիրը, ունենանք շատ հզոր բանակ ՀԱՀԳԲ ի մարտիկ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻմ պատանեկության տարիներից իմացել եմ Յանիկյանի արարքի մասին. պատմում է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Արցախյան ազատամարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը, որը ներկա էր Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգեհայր Գուրգեն Յանիկյանի մասունքների հուղարկավորությանը։
Ժամկոչյանը նշում է, որ 1975 թվականին՝ Յանիկյանի կատարածից ոգեկոչվելով և անցնելով ԱՍԱԼԱ-ի շարքերը՝ շարունակել են նրա սկսած գործը։
Այնուհետև Ժամկոչյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին և մինչև օրս չի դադարեցրել իր գործունեությունը կապված Արցախի հետ և սերտ կապերի մեջ է բանակի հետ։
«Պետք է հզորացնենք մեր երկիրը, ունենանք շատ հզոր բանակ», - շեշտեց նա։
Ազատամարտիկը նշեց, որ ԱՍԱԼԱ-ի գործունեությունը մասամբ սառեցված է՝ հիշեցնելով սակայն վերջինիս ներդրումը հայոց բանակաշինության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում