Դառնանք գործընկեր, ոչ թե վասալ.Շիրինյանը հայ-ռուսական հարաբերություններին մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրեր առաջ՝ մայիսի 1-ին Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը Ադրբեջանում համատեղ զորավարժություն են անցկացրել, որը ավարտվել է մայիսի 3-ին։ Զորավարժությունը կրել է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» անվանումը։
Զինված ուժերի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը նշում է, որ զորավարժությունները նախատեսված են եղել լեռնային պայմաններում՝ հարձակողական գործողություններ իրականացնելու համար։
«Զորավարժություններին մասնակցած Զինված ուժերը փորձառու են դառնում, նրանք ոչ միայն ձեռք են բերում ռազմական հմտություններ, այլև հակառակորդին խոցելու ունակություն։ Այդ փուլում Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի և 7 շրջանների վերագրավման գործընթացն է։ Վատ է, որ Ադրբեջանը այդպիսի մասշտաբային զորավարժություն է անցկացնում»,- նկատում է Վոլոդյա Հովհաննիսյանը։
Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանը զորավարժությունները աննախադեպ է որակում, քանի որ թուրքական երկու պետությունների կողմից նման զորավարժություն՝ Արցախի հայկական տարածքի շուրջ և Իրանի հարևանությամբ չի եղել։
Լևոն Շիրինյանը նաև անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի ներքին քաղաքականությանը։
«Հայաստանի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ ճիշտ է, դառնանք գործընկեր, ոչ թե վասալ»,- նշում է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։