Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Սարգսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցչին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդին:

Նա նախագահ Սարգսյանին ներկայացրել է ՄԱԿ-ի փորձագետների թիմի կողմից պատրաստված «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցը:

Զեկույցում ներկայացված են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն ու այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը: Նախագահ Սարգսյանը ողջունել է նման ուսումնասիրության անցկացումը և կարևորել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված միջոցառումները։

Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված քայլերին: