Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այ սենց, պարոն Օսիպյանի հետ նշում ենք. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Արդեն նշում ենք Քաղաքացու օրը, մենք էլ ենք քաղաքացիներից մեկը և կանգնած ենք որպես ոստիկան քաղաքացու կողքին. ասաց ՀՀ ոստիկանապետ, գնդապետ Վալերիյ Օսիպյանը, որին հանդիպեցինք Մաշտոցի պողոտայում։ Նա ԱԱԾ տնօրենի հետ էր։

«Այ սենց, պարոն Օսիպյանի հետ նշում ենք, քայլում ենք մեր սիրելի քաղաքով, մեր սիրելի քաղաքացիների հետ»,- իր հերթին ընդգծեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ուժային կառույցների ղեկավարները շնորհավորեցին բոլորին Քաղաքացու օրվա առիթով՝ ցանկանալով, որ քաղաքացիները ուրախ, երջանիկ, առողջ լինեն և ապրեն անվտանգ, օրինական, ապահով Հայաստանում։    

Նրանց հետ երկար զրուցել չհաջողվեց, քանի որ նրանց անընդհատ մոտենում էին քաղաքացիներ եւ ցանկանում լուսանկարվել։