A
A
Երեկ իմացա, որ այսօր Քաղաքացու օրն է.քաղաքացի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը։ «Ա1+»-ը փորձեց ճշտել, թե ՀՀ քաղաքացիներն ինչ են անելու այսօր։
«Ոչ մի ձևի չեմ պատրաստվում»,- ասաց նկարիչ Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով, թե ինչպես է պատրաստվում անցկացնել նորնշանակ տոնը։ Նրա համար ամեն օրն է քաղաքացու օր։
Քաղաքացինեից մեկն էլ ասաց, որ դժվար թե նշի։
«Երեկ իմացա, որ այսօր Քաղաքացու օրն է ու շատ ուրախ եմ, որ տոներն ավելի շատանում»,- ընդգծեց քաղաքացի Էլմիրա Չախոյանը։ Մեկ այլ քաղաքացի ասաց, որ շատ լավ են պատրաստվում նշել տոնը, «նվիրվելու ենք մեր պետությանը, ժողովրդին և մեր հարգելի՛, ժողովրդի կողմից սիրված մեր վարչապետին»։
Մանրամասները տեսանյութում.