Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքացիներն իրենք պետք է գնահատականը տան.փոխվարչապետը Քաղաքացու օրվա մասին (տեսանյութ)

Ես կարծում եմ՝ այդ գնահատականը քաղաքացիներն իրենք պետք է տան, բայց իմ տպավորությամբ բավականին ուրախ տոն է ստացվել. մեզ հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքացու օրվա կապակցությամբ։

Բոլոր մարզեր պաշտոնյաներ են մեկնել ու մասնակցում են կազմակերպված միջոցառումներին։ Անդրադառնալով  տոնի անցկացման համար հատկացված 124 միլիոն դրամի հետ կապված քննադատություններին՝ ասաց, որ օրը պատշաճ կերպով նշելու համար սա բավարար գումար է։

 Տոնի խորհուրդն, ըստ փոխվարչապետի, այն է, որ մեկ տարի առաջ ՀՀ քաղաքացիները վերահաստատեցին իրենց իշխանությունն իրենց իսկ երկրում։

«Առաջին հերթին իր ինքնագիտակցությունը, իր իրավունքներն իմանալը, գիտակցելը և իրացնելը»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե ինչն է բնորոշում քաղաքացուն։