Հայաստանն անմահ երկիր է. Գրիգորի Պոտոցկի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երեսուն տարի է Հայաստանն այն իրավիճակում է, այն ռեժիմով է ապրում, ասես գամված է խաչին, և քանի որ ես շատ եմ սիրում այս երկիրը և մտահոգ եմ նրա ճակատագրով, որոշեցի քանդակի միջոցով արտահայտել իմ զգացմունքները»:
«Խաչված Հայաստան» այսպես է անվանել իր քանդակը հայտնի քանդակագործ Գրիգորի Պոտոցկին: Գյումրու կոնսերվատորիայի 20-ամյա հոբելյանի առթիվ քանդակագործը նվիրեց իր կերտած Էմիլ Գիլելսի բրոնզաձույլ կիսանդրին: Հաջորդը՝ Գրիբոյեդովի կիսանդրին էր, որ տեղադրվեց Ռուս-հայկական համալսարանի այգում: Իսկ Ստեփանակերտում տեղադրված է նրա բրոնզե «Խատուտիկը», որ հեղինակի մտահղացմամբ խորհրդանշում է բարությունն ու խաղաղությունը:
Գրիգորի Պոտոցկին այս անգամ Հայաստանում է որպես «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի պատվավոր հյուր: «Այս երկրում կա անսահման սեր ու ջերմություն,- ասաց քանդակագործը:- Այստեղ հայրենասիրությունը ոչ թե գաղափարախոսություն է, այլ սեր է հայրենիքի հանդեպ: Հայաստանն անմահ երկիր է»: