Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ փաստաբանական խմբի ներկայացրած բողոքի քննության դատարանի որոշումը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ բողոքը մերժվեց։
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է Մարտիմեկյան իրադարձությունների օրերին Սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրված նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին, Երևանի կայազորի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով հետախուզվում է, և տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում է։