Շուկա. մշակո՞ւյթ, թե՞ փողոցային առևտուր (տեսանյութ)
Այս տարվա հունվար ամսից քաղաքապետարանը շատ գործուն քայլեր ձեռնարկեց փողոցային առևտուրը քաղաքում բացառելու հարցում: Չնայած քաղաքապետարանի որոշմանն ու գործուն քայլերին «Ա1+»-ի օբյեկտիվը ֆիքսել է անօրինական փողոցային առևտուր: «Բնակիչների մեծ մասը, իմ տպավորությամբ, քաղաքապետարանի այս որոշումը ողջունում է: Սակայն, քանի որ ժողովրդավարությունը ոչ միայն մեծամասնության կարծիքն է, այլև փոքրամասնության, պետք է հաշվի առնել , վերլուծել»,-ընդգծում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Իսկ ի՞նչ է ուզում փոքրամասնությունը: Փոքրամասնությունը պնդում է, որ փողոցային առևտուրը պետք է շարունակվի և մայթերի վրա պետք է գնեն ու վաճառեն, որովհետև այդպես հարմար է և գնորդի համար,ն որ ավտոբուսից դուրս է գալիս, և հենց կանգառում գնում է իր միրգն ու կանաչին ու ժամանակ չի կորցնում խանութ, շուկա մտնելով և նաև սոցիալական անապահով խավին է մի փոքր աջակցում, որն իր օրվա գումարն է դրանով վաստակում»։ Հակոբ Կարապետյանի խոսքով, միգուցե սա հասկանալի և ընկալելի փաստարկ է. «բայց երբ խոսում ենք հարմարավետության մասին,- ասում է նա, դե կներեք... երկուհարյուր տարի առաջ էլ հարմար էր ասենք սպասքից չօգտվելն ու ձեռքերով ուտելը...»: Քաղաքի տեսքը ևս հարմարավետ պետք է լինի, փողոցները մաքուր պետք է լինեն, և զերծ մայթերի վրա վաճառվող ու մարդկանց առողջությունը վտանգող մթերքից»: Մամուլի քարտուղարի խոսքով, քաղաքապետը վճռական է լինելու փողոցային անօրինակ առևտրի խնդրում, իսկ առևտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու, նրանց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը: Մանրամասն՝ տեսանյութում