Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՏՈՒԹՅՈՒՆԸ

Մշակույթ


Նյու Դելի հյուրախաղերով ժամանած հայ արվեստագետները հարկադրված էին Հնդկաստանում մնալ նախատեսվածից ավել: Հունվարի 27-ին նախատեսված էր հայկական մշակութային օրերի մեկնարկը, սակայն այն հետաձգվել էր, քանի որ Հնդկաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ երկրում հայտարարված էր մեկշաբաթյա սուգ։


Մշակութային օրերն անցկացվեցին փետրվարի 3-4-ը: Հայկական օրերի մեկնարկը տրվեց Նյու Դելիի միջազգային կենտրոնում: Հանդես եկան Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի մեներգիչները եւ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները: Երգացանկում ներառված էին հայկական դասական եւ ազգային երգեր, ինչպես նաեւ արեմտաեվրոպական հանրահայտ օպերաներից արիաներ։ Հնդիկ հանդիսատեսը բավականին ջերմ ընդունեց հատկապես հայկական ազգային եռաժշտությունը, որը, որքան էլ զարամանալի էր, ներկայացրեցին Հ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները։


«Կարելի է ասել, որ սա հետախուզական այց էր, քանի որ նպատակ ունենինք ուսումնասիրել հնդիկ հանրության նախասիրությունները ու ըստ դրա` կազմակերպել հաջորդ տարվա ծրագիրը: Համերգի արդյունքներից դատելով` կարող եմ ասել, որ հնդիկ ժողովրդին առավել շատ դուր եկավ հայկական ժողովրդականը: Կարծում եմ, որ հաջորդ տարի արդեն կներկայացնենք մեր ազգային երգն ու պարը»,»,-«Ա1+»-ին ասաց ՀՀ մշակույթի նախարարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արվեստների վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը: Ըստ նրա, մենք ծանոթ ենք հնդկական ճարտարապետությանը, ֆիլմերին եւ երաժտությանը, մինչդեռ հնդիկները քիչ բան գիտեն Հայաստանի մասին։


Հայկական օրերի շրջանակում Հնդկաստանի դպրոցականների համար Նյու Դելիի ռուսական մշակութային կենտրոնում ներկայացվեց նաեւ Հ.Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի մոտիվներով «Հայի բախտ» տիկնիկային ներկայացումը։ « Այս ներկայացումն ենք ընտրել, քանի որ ազգային ներկայացում է ու տիկնիկները թեեւ խոսում են անգլերեն, սակայն հնչում է հայկական ազգային երաժշտությունը»,-«Ա1+»-ի ասաց տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:


«Հետաքրքիրն այն է, որ լինելով հայկական ժողովրդական հեքիաթ` «Անխելք մարդ»-ը հետաքրքիր է բոլոր ժողովուրդներին, քանի որ բոլորի մեջ էլ կա հետին խելքով մտածելու եւ ամեն ինչ ընկալելու հատկությունը»,-ընդգծեց նա։


Մեր պատվիրակությունը Հայաստան կվերադառնա վաղը, իսկ մարտի 12-22-ը Հայաստանում կանցկացվեն Հնդկաստանի մշակութային օրեր, որի ընթացքում կներկայացվեն հնդկական ազգային երգն ու երաժտությունը:


Գայանե Հակոբյան


Նյու Դելի