ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՕՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունը եւ ՀՀ Մշակույթի նախարարությունը երկրորդ անգամ Հայաստանում, 2008թ.-ի հունիսի 21-ին, կազմակերպում են Երաժշտության տոն։ 14 խումբ եւ 2 երգչախումբ ելույթ կունենան Հանրապետության հրապարակի, Աբովյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի միջեւ ընկած 9 հարթակներում։ Օրինակ` «Մարիոթ» հյուրանոցում ժամը 17.30-ին տեղի կունենա ջազային համերգ, ժամը 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում` ռոք համերգ: Համեչգները կսկսվեն ժամը 17.30-ին եւ կավարտվեն կեսգիշերին: Բոլոր համերգներն անվճար են։
Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայում, տարվա ամենաերկար օրը։ Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է եւ տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 340 քաղաքներում ։ Այն բոլոր ոճերի երաժշտության տոն է, որի նպատակն է հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսեւորումներին։