Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԿԱՊԵՐԸ» ՌՈՒՍԵՐԵՆՈՎ

Մշակույթ

Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունները 1918-1920թթ.» գիրքը թարգմանվել է ռուսերեն: ԳԱԱ-ում այսօր ներկայացվեց գիրքը: Շնորհանդեսին մասնակցում էր նաեւ Ռիչարդ Հովհաննիսյանը:

Գիրքը ներկայացանում է Հայաստանի 1918-1920-ական թթ. արտաքին հարաբերությունները, Հայաստանի ներկայացուցիչների գործունեությունը տարբեր երկրներում:

«Այն կդառնա պատմաբանների սեղանի գիրքը»,- կարծիք հայտնեց թղթակից, ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը, ապա հավելեց, թե այն կարեւոր հանգամանքը, որ կարմիր թելով անցնում է Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանի բոլոր գրքերում, հայրենասիրությունն է:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով էլ` Ռիչարդ Հովհաննիսյանը առաջին գիտնականն էր, որ հինգ հատորով ամբողջապես ներկայացրեց Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի պատմությունը: Ռիչարդ Հովհաննիսյանի որդին` Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթում նշեց, թե երախտագիտությունն է հայտնում հորը, որ ամբողջ ժամանակաշրջանում նվիրվել է Հայասատանի պատմությանը, այդ ամենը արել է սերունդների համար,որ մենք դասեր քաղենք պատմությունից, թույլ չտանք անցյալի սխալները եւ ապացուցենք,որ արժանի ենք այդ սկզբունքին, որ նվաճվեց ազգային միասնության ուժով:«Սա է ժառանգությունը մեր»,- ավարտեց նա: