Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆՈւՄ

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ Եղիա Յավրույանը առաջիկայում կարող է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Տաղանդավոր ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս իսրայելական «Բնեյ Սախնին» թիմում եւ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 700.000 եվրո:

2003թ. հունիսին Յավրույանը հրավիրեց Հայաստանի ազգային հավաքական եւ նախապատրաստվում էր «Եվրո-2004»-ի Ուկրաինա - Հայաստան մրցավեճին, սակայն այն ժամանակ Եղիան դեռ իրավունք չուներ հանդես գալ մեր ընտրանու կազմում, քանի որ ժամանակին ընգրկված էր եղել Ռուսաստանի պատանեկան հավաքականում եւ անցկացրել մի քանի հանդիպում: Այս հարցը հետագայում քննարկվեց ՖԻՖԱ-ում եւ ստացվեց դրական պատասխան:

ՀՖՖ-ից «Ա1+»-ին հայտնեցին, որ առաջիկայում Յավրույանի հրավեր ազգային հավաքական հնարավոր է, սակայն հարցը վերջնական լուծում կստանա, երբ Հայաստանի ընտրանին ունենա գլխավոր մարզիչ:

Ներկայումս Յավրույանին գնելու ցանկություն է հայտնել Նալչիկի «Սպարտակը»: Հայ ֆուտբոլիստը 2006թ. հանդես է եկել Յարոսլավլի «Շիննիկում», որից հետո տեղափոխվել Իսրայել: Յավրույանը ժամանակին հանդես է եկել նաեւ հունգարական «Շոպրոն» թիմում: