ՌՈՄԻԿԸ ԿՐԿԻՆ ԿԻՊՐՈՍՈւՄ է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը կրկին հանդես կգա Կիպրոսում` «ԱՊՈՊ Կինիրաս» թիմում: Նախքան այս Ռոմիկ հանդես էր գալիս Ռումինիայի «Կլուժ» թիմում:
29-ամյա ֆուտբոլիստը կարիերայի վերջին 8 տարիները անցկացրել է արտասահմանում` ելույթ ունենալով հիմնականում կիպրոսական թիմերում: 2000թ Երեւանի «Արաքսից» տեղափոխվելով Կիպրոսի «Օլիմպիակոս» Խաչատրյանը անցկացրեց 2 մրցաշրջան եւ տեղափոխվեց կիպրոսական մեկ այլ թիմ` «Ապոլոն»: Այստեղ 1 տարի հանդես գալուց հետո հայ ֆուտբոլիստը կրկին վերադարձավ «Օլիմպիակոս», որտեղից 2004թ. տեղափոխվեց հունական «ՕՖԻ»: Հունաստանում 2 տարի խաղալով 2006թ. Խաչատրյանը հայտնվեց կիպրոսական «Անորտոսիսում», որտեղ ընդամենը 1 մրցաշրջան անցկացրեց եւ տեղափոխվեց ռումինական «Ունիրեա»: Այստեղ Հայաստանի հավաքականի խաղացողը տարաձայնություններ ունեցավ գլխավոր մարզչի հետ եւ տեղափոխվեց մեկ այլ ռումիմնական ակումբ`«Կլուժ», որը դուրս մնաց Ռումինայի բարձրագույն խմբի առաջնությունից:
Այժմ Խաչատրյանը հանդես կգա «ԱՊՈՊ Կինիրաս» թիմում, որը մարզում է բուլղարահայ Էդուարդ Երանոսյանը:
Երանոսյանը հայտնի մարզիչ է եւ որոշակի հաջողությունների է հասել Պլովդիվի «Լոկոմոտիվի» հետ:
Կիպրոսի ընթացիկ առաջնությունում «ԱՊՈՊ Կինիրասը» 26 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: