ԱՐՈՆՅԱՆԻ ՓԱՅԼՈւՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առավել քան հաջող է մեկնարկել Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկած «Կորուս Չեսս-2008» ավանդական սուպերմրցաշարում: Առաջին տուրում Լեւոնը սպիտակներով առավելության է հասել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի` Վեսելին Տոպալովի նկատմամբ: Այս տուրում աշխարհի չեմպիոն Անանդը սեւերով զիջել է ադրբեջանի Թեմուր Ռաջաբովին: Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով հաղթել է Բորիս Գելֆանդին, որը ներկայացնում է Իսրայելը: Մեկնարկային 2 տուրերում տոնած հաղթանակներից հետո Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Բ խմբի առաջին տուրում միմյանց հետ հանդիպել են Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը եւ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Այս գրոսմայստերները միմյանց հետ մրցել էին նաեւ 2007թ. դեկտեմբերին Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում: Ինչպես Իսպանիայում, այնպես էլ Հոլանդիայում գրանցվեց խաղաղ արդյունք: Հաջորդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց արդեն Սմիթսի հետ, իսկ Մովսիսյանը` Չեպարինովի: Այժմ հայ շախմատիստները ընթանում են 7-10-րդ տեղերում:
Իսպ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: 5-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով առավելության հասավ Տիգրան Նալբանդյանի նկատմամբ եւ չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց: Պետրոսյանը այժմ 4.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդող 5 շախմատիստները ընդամենը 3-ական միավոր են վաստակել: Խոսքը Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանի, Արա Մինասյանի, Աշոտ Անաստասյանի եւ Սմբատ Լպուտյանի մասին է: Մրցաշարային աղյուսակը կեսական միավորով եզրափակում են Լեւոն Բաբուջյանը եւ Տիգրան Նալբանդյանը: