Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՏՈՒՐ

Սպորտ

Շախմատի Հայաստանի առաջնության 4-րդ տուրում հիմնականում գրանցվեցին խաղաղ արդյունքներ, ուստի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում փոփոխություններ չգրանցվեցին:

Առաջատար Տիգրան Պետրոսյանը առաջին կես միավորը կորցրեց: Նա սեւերով ոչ-ոքի խաղաց Արման Փաշիկյանի հետ, որը այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Այնումենայնիվ, Պետրոսյանը 3.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, քանի որ նրան հետապնդող 3 շախմատիստները չկարողացան հաղթանակ տոնել:

Առաջնության հայտնությունը դարձած Սամվել Տեր-Սահակյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Տիգրան Նալբանդյանի հետ: Խաղաղ ելք գրանցվեց նաեւ Սմբատ Լպուտյան - Արա Մինասյանը, Կարեն - Ասրյան - Արտաշես Մինասյան պարտիաներում: Տեր-Սահակյանը, Արա եւ Արտաշես Մինասյանները 3-ական միավորով շարունակում են ընթանալ 2-րդ տեղում: Իր առաջին միավորը վաստակեց Տիգրան Քոթանջյանը՝ սպիտակներով առավելության հասնելով Զավեն Անդրեասյանի նկատմամբ: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Աշոտ Անաստասյանը՝ սեւերով հաղթելով Արսեն Եղիազարյանին: