ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏՈւՄ ԵՆՔ 93-ՐԴ ՏԵՂՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 2007թ. ավարտում է 93-րդ հորիզոնականում: Այսօր հրապարակված աղյուսակում Հայաստանը նահանջել է 3 աստիճանով, թեեւ միավորների կորուստ չի ունեցել, պարզապես հայ ֆուտբոլիստներից առաջ են անցել մի քանի հավաքականներ:
2007թ. ընթացքում Հայաստանի հավաքականը անցկացրել է 12 պաշտոնական հանդիպումներ, որոնցից 3-ում հաղթանակ է տոնել, 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի, իսկ 5 հանդիպումներում կրել պարտություն: Հայաստանի հավաքականը այս տարի հաղթել է Լեհաստանի, Ղազախստանի եւ Մալթայի հավաքականներին:
Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինա, որին հաջորդում են Բրազիլիան եւ Իտալիան: 2010թ. ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներին ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Իսպանիան, որը եզրափակում է լավագույն հնգյակը: Թուրքիան գնտվում է 17-րդ հորիզոնականում, Բելգիան` 49-րդ տեղում, Բոսնիա եւ Հերցեգովին` 51-րդ տեղում, իսկ Էսոտնիան` 124-րդ տեղում: Վրաստանի հավաքականը տարին եզրափակել է 77-րդ տեղում, իսկ Ադրբեջանը` 115-ում:
Եվրոպայի անդամ 53 հավաքականների շարքում Հայաստանը զբաղեցնում է 42-րդ հորիզոնականը: