Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԲԿՄԱ-ՈւՄ

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի մինչեւ 18 եւ16 տարեկաննեհջ հավաքականների խաղացող Արման Հակոբյանը մեկնել է Մոսկվա եւ ամենայն հավանականությամբ իր ելույթները կշարունակի ԲԿՄԱ-ի պատանեկան թիմում: 15-ամյա բասկետբոլիստը մինչ այս ելույթ էր ունենում Արթիկի թիմում, իսկ վերջին ամիսներին ելույթները շարունակում էր Երեւանի ՖԻՄԱ-ում, որի կազմում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն:

ՀԲՖ գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Հակոբյանից մեծ սպասելիքներ կան. «Նա բավական խոստումնալից բասկետբոլիստ է: Հասակը 197սմ, սակայն նա դեռ ընդամենը 15 տարեկան է եւ շատ ավելի բարձրահասակ բասկետբոլիստ կարող է դառնալ: Շատ լավ կլինի, որ Արմանը ամրապնդվի բանակայինների կազմում, դա թույլ կտա հետագայում հանդես գալ նաեւ ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում, որը լուրջ թիմի համբավ ունի եւ մասնակցում է եվրոպական մրցաշարերի»:

Ի դեպ, ԲԿՄԱ-ի պատանեկան թիմում արդեն հանդես է գալիս Հայաստանի 18 եւ16 տարեկանների հավաքականների մեկ այլ անդամ Արմեն Գմիրուկը, որը ընդամենը 14 տարեկան է: Գմիրուկը եւ Հակոբյանը ամռանը Հայաստանի հավաքականների կազմում մասնակցել են Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին: Մինչեւ 18 տարեկանների առաջնության ժամանակ նրանք ամենակրտսեր մասնակիցներն էին: