Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆՈւՄ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ տարի առաջին անգամ կմասնակցի միջազգային պաշտոնական մրցաշարի: Մեր ընտրանին կմասնակցի Եվրոպայի անդրանիկ առաջնության ընտրական փուլին:

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցըները կլինեն Չեխիայի, Խորվաթիայի եւ Մակեդոնիայի հավաքականները: Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մեր թիմը հայտնվել է բավական ուժեղ խմբում. «Կարծում եմ ավելորդ է ասել, որ Չեխիան եւ Խորվաթիան շատ ուժեղ եւ լուրջ մրցակիցներ են:

Իսկ Մակեդոնիան, թեեւ գերտերություն չէ ֆուտբոլում, սակայն մրցաշարը հաջորդ տարի ապրիլին անցկացվելու հենց նրանց հարկի տակ եւ մակեդոնացիները որոշակի առավելություն են ստանում»: Ամեն դեպքում Նազարեթյանը լավատես է, քանի որ Հայաստանի երտասարդական հավաքականում կան լավ ֆուտբոլիստներ. «Նոյեմբերին Վրաստանում մեր երիտասարդական հավաքականը 2 ստուգողական հանդիպում անցկացրեց, 2-ում էլ հաղթեց: Ի դեպ, հաղթեց Վրաստանի ազգային հավաքականին: Այս արդյունքները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հաջող մրցելույթներ ունենալ»: