ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Հունաստանում դարձավ Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն: Հայ շախմատիսները 2.5:1.5 հաշվով այսօր պարտության մատնեցին Իսրայելի հավաքականին:
1-ին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Էմիլ Սուտովսկիին: Եւս մեկ հաղթանակ տարավ Վլադիմիր Հակոբյանը, որը հանդես էր գալիս 2-րդ խաղատախտակի վրա: Գաբրիել Սարգսյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Կարեն Ասրյանը պարտություն կրեց: Այս հաղթանակից հետո Հայաստանը անկախ մյուս հանդիպումների ելքից ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում:
Հայաստանի հավաքականը անցկացրած 9 հանդիպումներում վաստակեց 14 թիմային եւ 20.5 անհատական միավոր: Իսկ չեմպիոնի կոչումը նախքան այս տուրը նվաճել էր Ռուսաստանի հավաքականը: Այսպիսով 2006թ. համաշխարհային օլիմպիադայում հաղթելուց հետո Հայաստանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Իհարկե, սա գերազանց արդյունք չէ, սակայն հայ շախմատիստները եւս մեկ անգամ հաստատեցին իրենց բարձր կարգը:
Հայաստանի կանանց հավաքականը այսօր 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Վրաստանի հետ: Հայաստանը ներկայումս ընթանում է 3-րդ հորիզոնականում, սակայն բացառված չէ, որ մեր թիմին շրջանցի Ուկրաինան: