Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐ ՄԱՆՈւՉԱՐՅԱՆԸ ԳՈԼ Է ԽՓԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական թիմի կազմում «Վիտեսի» հետ կայացած հանդիպման ժամանակ երեկ երեկոյան դարձել է հաղթական գոլի հեղինակը: Մանուչարյանը 68-րդ րոպեին փոխարինել է Կրոն-Դեհլիին եւ քիչ անց դարձել է գոլի հեղինակ, իսկ «Այաքսը» հաղթել է 3:2 հաշվով:

Ամենայն հավանականությամբ Մանուչարյանը կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական եւ կմասնակցի նոյեմբերի 17-ին կայանալիք Հայաստան –Պորտուգալիա մրցավեճին: 4 օր անց Հայաստանը մրցելու է նաեւ Ղազախստանի հետ: Վերջին անգամ Մանուչարյանը խաղադաշտ է դուրս եկել մարտի 28-ին կայացած Լեհաստան – Հայաստան մրցավեճի ժամանակ` ընդմիջմանը փոխարինելով Ռաֆայել Նազարյանին: Այս մրցավեճից հետո հավաքականի մարզիչները շուրջ 7 ամիս Էդգարին չէին հրավիրում ազգային թիմ, քանի որ նա վնասվածք ուներ կամ էլ զրկված էր խաղային պրակտիկայից: