ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՌԵԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը լավ հնարավորություն ունի արծաթե մեդալներ նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում, որը այս օրերին ընթանում է Հունաստանում: Նախավերջին 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Ադրբեջանի հետ մրցավեճը: Մեր թիմի կազմում պարտություն կրեց Վլադիմիր Հակոբյանը` զիջելով Թեմուր Ռաջաբովին: Փոխարենը հաղթանակ տարավ Գաբրիել Սարգսյանը` հաղթելով թուրք Ղաշիմովին: Արոնյանը եւ Ասրյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի:
Այժմ Հայաստանի հավաքականը 12 թիմային եւ 19 անհատական միավորով Իսրայելի հետ ընթանում է 2-3-րդ հորզիոնականներում: Այնուամենայնիվ, լրացուցիչ ցուցանիշներով իսրայելցիները այժն 2-րդն են: Վերջին 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը լինելու է հենց Իսրայելի հավաքականը, ուստի հաղթանակը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ Եվրոպայի չեմպիոն: Իսկ չեմպիոնի կոչումը ժամկետից շուտ ապահովել է Ռուսաստանի հավաքականը: Կանանց պայքարում Հայաստանը 2.5:1.5 հաշվով հաղթեց մինչ այդ մրցաշարային այղուսակը գլխավորով Լեհաստանին: Մեր թիմի կազմում միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը: Հայաստանը այժմ 12 թիմային եւ 19 անհատական միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Այստեղ եւս առաջատարը Ռուսաստանն է:
Վերջին տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Վրաստանի հետ: