Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՓԱԽԵԼ Է ՉԻԿԱԳՈՅՈւՄ

Սպորտ

Չիկագոյում ընթացող բռնքամարտի աշխարհի առաջնության ընթացքում Հայաստանի հավաքականի ճամբարը լքել էր հայ մարզիկներից մեկը: Միջազգային ԶԼՄ-ների հաղորդմամբ` առաջնությանը մասնակցող 3 մարզիկներ (2 ուգանդացի եւ 1 հայ) ինքնակամ հեռացել են առաջնությունից: Չիկագոյի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Միրաբելին հայտնել է, որ արդեն սկսվել է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Առայժմ չի նշվում, թե ովքեր են փախնողները:

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայում «Ա1+»-ին չկարողացան հայտնել թե որքանով է հավաստի այս տեղեկատվությունը. «Խնդրում ենք, եթե Դուք ինֆորմացիա ունենաք տեղեկացրեք մեզ: Մենք Չիկագոյում գտնվող Հայաստանի պատվրակության հետ կապ չենք կարողանում հաստատել եւ որեւէ տեղեկություն չունենք»:

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարությունում եւս տեղյակ չէին այս մասին: