ՈՉ ՎԱՏ ՄԵԿՆԱՐԿ
Աջակցիր «Ա1+»-ինՉիկագոյում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկավ 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը: Հայաստանի ներկայացուցիչը 23:22 հաշվով առավելության հասավ եգիպտացի Մոհամեդ Էլիվայի նկատմամբ:
Հաջորդ փուլում Ազատի մրցակիցը կլինի մոնղոլացի Զորգբատար Էկզորիգը: Այս հանդպումը կկայանա հոկտեմբերի 27-ին: 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը 19:17 հաշվով պարտության մատնեց Շվեդիայի ներկայացուցիչ Նաիմ Տերբունյային: Հակոբյանը հաջորդ փուլում կհանդիպի իռլանդացի Սուզերլանդին:
Մինչ այս 54 կգ քաշային Վաչագան Ավագյանը 12:20 հաշվով պարտվեց կորեացի Սուն Չուլ Հանին, իսկ 64 կգ Էդուարդ Հարությունյանը ջախջախել էր իր մրցակցին եւ մարտը ժամանակից շուտ էր դադարեցվել:
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ 60 կգ քաշայինները: Հայաստանը կներկայացնի Հրաչիկ Ջավախյանը: