ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈւՐՍ ԵԿԱՎ ՀԱՋՈՐԴ ՓՈւԼ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլի արգելքը: Հայ ֆուտբոլիստըները քիչ առաջ 0:0 հաշվով ավարտեցին Լեհաստանի հետ հանդիպումը: Ի դեպ մեր թիմը 42-րդ րոպեին մնաց 10 հոգով, քանի որ մրցավարը խաղադաշտից հեռացրել էր հայ պատանիներից մեկին: 5-րդ խմբի մյուս խաղում Լիտվան 4:0 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի նկատմամբ: Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանը 2:2 հաշվով էր ավարտել հանդիպումը Լիտվայի հետ, 1:0 հաշվով հաղթել Սան Մարինոյի հավաքականին:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը, վաստակելով 5 միավոր, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ լիտվացիները, որոնք գնդակների ավելի դրական տաբերություն շնորհիվ գրավեցին 1-ին հորիզոնականը: Այսպիսով` Հայաստանի հավաքականը 3 տարվա ընդմիջումից հետո կրկին դուրս եկավ Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլ: