ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի 93-94թթ. ծնված տղաների եւ աղջիկների առաջնությունը: Առաջնությանը մասնակցելու են 8-ական թիմեր: Ուրախալին հատկապես այն է, որ թե տղաների, թե աղջիկների պայքարում մեծ թիվ են կազմում մարզային թիմերը:
Արարատի, Արթիկի, Էջմիածնի, Գյումրիի եւ Մասիսի թիմերը: Իսկ մնացած 3 ակումբները ներկայացնում են Երեւանը: Տղաների պայքարում թիմեր են Աջափնյակ, Շենգավիթ եւ Արաբկիր համայքները: Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայում նշեցին, որ մարզերում մարզաձեւի նկատմամբ հետքրքրություն զգալիորեն մեծացել է:
«Բոլոր մարզերում էլ բասեկտբոլային խմբակներ են գործում, սակայն առայժմ միայն այս 5 քաղաքներ են կարողացել պատանեկան առաջնությունում թիմ ներկայացնել: Հետագայում իմ կարծիքով թիմերի քանակը կավելանա, թեեւ այժմ էլ քիչ չէ: Ֆեդերացիան մեծ կարեւորություն է տալիս մարզերում բասկետբոլը զարգացնելու գործընթացին, քանի որ միայն Երեւանի վրա սեւեռվելը սխալ է: Մեր հավաքականների կազմերում մի շարք խաղացողներ կան, որոնք հենց մարզերի թիմերից են: Համոզված եմ, որ այս առաջնության ընթացքում էլ ի հայտ կգան մի շարք տաղանդավոր պատանիներ, որոնք կհամալրեն մեր պատանեկան հավաքականները», - նշեց ՀԲՖ-ի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը:
Այս օրերին ֆեդերացիան շարունակում է նաեւ միջազգային ֆեդերացիայի ստացված բարձրորակ գնդակների բաժանումը: ՀԲՖ-ի գործադիր տնօրենը հայտնեց, որ վաղը գնդակներ կստանան նաեւ Արցախում. «Մոտ 100 գնդակ տրամադրելու ենք նաեւ Արցախին եւ վաղը այդ կապակցությամբ մեկնում ենք Ստեփանակերտ: Այնտեղ եւս գործող թիմ կա`«Ղարաբաղ-Տելեկոմը», որը ինչպես հայտնի է մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Արցախում եւս բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ է նկատվում: Մենք հանդիպումներ կունենանք տեղի սպորտի ղեկավարների հետ եւ կքննարկենք բասկետբոլին առնչվող մի շարք խնդիրներ»: