6 ՏԱՐԻ ՀԵՏՈ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը առավոտյան 6:00-ին հանդբոլի Հայաստանի հավաքականը ավտոբուսով ուղեւորվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ հաջորդ օրը կմեկնարկի թույլ զարգացած երկրների մրցաշարը: Ինչպես արդեն տեղեկացրել էին Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները:
Մրցաշարի կազմակերպիչները նկատի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարված հարաբերությունները, թիմերին տարբեր հյուրանոցներում են տեղավորել: Ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Հայաստանի պատվիրակությունը հանգրվանելու է «Բանտիստա» հյուրանոցում, իսկ ադրբեջանցները` «Սիմպատիա»-ում:
Հայաստանի հավաքականի 1-ին մրցակիցը կլինի Մոլդովան, հետո հայ հանդբոլիստները կմրցեն Վրաստանի հետ, իսկ վերջում` Ադրբեջանի: «Բոլոր մրցակիցներն էլ իրենց կարգով ավելի բարձր են, քանի որ միջազգային մրցաշարերին կանոնավոր մասնակցել են: Սակայն դա ոչինչ չի նշանակում եւ տղաները տրամադրված են մեկնում մրցավայր», - նշեց Մելքոնյանը եւ ավելացրեց. «Մոլդովան, Վրաստանը եւ Ադրբեջանը կպայքարեն 1-ին տեղի համար: Թերեւս տանտիրոջ կարգավիճակով փոքր-ինչ առավելություն ունի Վրաստանը: Իսկ մենք կփորձենք ինչ-որ արդյունքի հասնել: Հավաքականը պատճաշ կերպով է նախապատրաստվել մրցաշարին եւ մարզվելու բոլոր պայմանները ստեղծված են եղել»: Ի դեպ, վերջին անգամ Հայաստանի հավաքականը միջազգային ասպարեզ էր դուրս եկել 2001թ.: