ԿԴԱՌՆԱ՞ՆՔ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 27-ին Հունաստանի Կրետե քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու է 40 եվրոպական հավաքականներ այդ թվում Հայաստանի հավաքականը, որը 2006թ. համաշխարհային օլիմպիադայի հաղթողն է:
Այդ աննախադեպ հաջողությունից հետո սա Հայաստանի հավաքականի 1-ին ելույթն է, որին մեր թիմը կմասնակցի մարտական կազմով: 1-ին խաղատախտակի վրա հանդես կգա Լեւոն Արոնյանը, որը սեպտեմբերին անհաջող հանդես եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում: Սակայն Մեքիսիկայում կայացած առաջնության ընթացքում Լեւոնը վատառողջ էր,ու ենթադրովում է` նա Կրետայում անհամեմատ հաջող հանդես կգա: 2-րդ խաղտախտակի վրա հանդես կգա փորձառու Վլադիմիր Հակոբյանը, որը օլիպիադայում հիանալի ելույթ ունեցավ: Հակոբյանը վերջին 2 տարիներին կայուն արդյունքներ է ցույց տալիս միջազգային մրցաշարերում: Վլադիմիրին կհաջորդի Գաբրիել Սարգսյանը, որից սպասելիքները նույնպես մեծ են: Սարգսյանը 2006թ. օլիպիադայում մեր թիմի ամենարդյունավետ խաղացողն էր: 4-րդ խաղտախտակի համար կպայքարեն Կարեն Ասրյանը եւ Սմբատ Լպուտյանը:
Մեկնարկելիք առաջնությունում ամենաբարձր վարկանիշը ունի Ռուսաստանի հավաքականը, որը հանդես է գալու Մորոզեւիչ, Սվիդլեր, Ալեքսեեւ, Գրիշչուկ, Յակովենկո կազմով: Իսկ ահա Վլադիմիր Կրամնիկը հրաժարվել է մեկնել Հունաստան եւ դա Ռուսաստանի համար մեծ կորուստ է: Ուկրաինան եւս համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: Ուկրաինացիները կազմում ինչպես միշտ հանդես է գալու Վասիլի Իվանչուկը, որը ներկայումս աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է: Թերեւս հենց Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականը մեջ էլ կընթանա չեմպիոնության համար պայքարը: