ՀԱՂԹԵԼ ԵՆ 9 ՀՈԳՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլի շրջանակներում մրցել է Սան Մարինոյի հավաքականի հետ: Հայ ֆուտբոլիստները Լիտվայում կայացած խաղում մրցակցին հաղթել են 1:0 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայ Չիլինգարյանը: Հայաստանի հավաքականը խաղը ավարտել է 9-ը հոգով, քանի որ մրցավարը խաղադաշտից հեռացրել է 2 ֆուտբոլիստների: Մինչ այս Հայաստանը 2:2 հաշվով էր ավարտել հանդիպումը Լիտվայի հետ: Հայաստանի վերջին մրցակիցը կլինի Լեհաստանը, որի հետ նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում հայ ֆուտբոլիստները դուրս կգան հաջորդ փուլ: Ցավոք այս մրցավեճին չեն մասնակցի Հենրիխ Մխիթարյանը եւ Սարգիս Արոյանը, որոնք Սան Մարինոյի հետ մրցավեճին կարմիր քարտ են ստացել:
ԳՈԼ ԵՆ ԽՓԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վերջապես գոլ է խփել: Այս խաղում հայ աղջիկները 1:3 հաշվով պարտվել են Մակեդոնիային: Մինչ այս Հայաստանը 0:16 հաշվով պարտվել էր Ֆրանսիային եւ 0:24 հաշվով` Դանիային:
ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Բարսելոնայում ընթացող աշխարհի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Լեյներ Դոմինգեսի հետ, որը ներկայացնում էր Կուբան: Այժմ հայ գրոմմայստերը 1.5 միավորով 10 մասնակիցների ցանկում ընթանում է նախավերջին 9-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է 4 միավոր վաստակած ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան: