Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈւՆՔ

Սպորտ

Վերջին 5 ամիսներին հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ միջազգային հանդիպումները հիմնականում ուրախություն են պարգեւել բոլորիս: Խոսքը հատկապես վերաբերվում է ազգային հավաքականին, ինչպես նաեւ այն ակումբներին, որոնք կարողացան հաղթահարել եվրագավաթների որակավորման առաջին փուլի արգելքը: Բնականաբար, լավ ելույթները ստիպեցին ավելի մեծ արդյունքի ակնկալիք ունենալ եւ ոչ-ոքիները արդեն մեզ չէին բավարարում:

Բելգիա - Հայաստան խաղում կրած խոշոր հաշվով պարտությունը մեր ֆուտբոլային հասարակությանը խորը հիասթափություն պատճառեց: Պարտությանը հաջորդած այս 2 օրերին կարելի էր լսել հետեւյալ արտահայտությունը. «Ֆուտբոլից հետո ջղայնությունից չեմ քնել» կամ «Էլի վերադառնում ենք վատ օրերին» արտահայտությունները: Հայ ֆուտբոլասերները իրոք ընկճվել են այս պարտությունից, քանի որ 3:0 դա այն արդյունքը չէր, որը նրանք սպասում էին մինչեւ հանդիպումը:

Սակայն բելգիացիները հետ հանդիպումը արդեն պատմություն է եւ դրա վրա սեւեռվելը անիմաստ է, քանի որ ընդամենը 1 ամիս անց ավարտվում է ընտրական փուլը, որում Հայաստանը դեռ 2 կարեւոր հանդիպումներ է անցկացնելու: Իսկ այն որ մեր ֆուտբոլիստները կարող են արդյունքի հասնել մենք համոզվելու առիթ ունեցել ենք:

Ֆուտբոլում անհնար է առանց պարտությունների հանդես գալը: Հայաստանը չէր պարտվել 4 խաղում եւ մենք ցանկանում էինք տեսնել այս շարքի շարունակությունը, որի ավարտը եղավ Բրյուսելում: Շարքը ավարտեց, սակայն Հայաստանի հավաքականը արդեն իսկ արձանագրել է աննախադեպ արդյունք. 10 խաղում 9 միավոր: Նախորդ ընտրական փուլերում մեր ընտրանին առավելագույնը վաստակել է 8 միավոր` այն էլ Անդորրայի հավաքականին հաղթելով, իսկ մեկ անգալ էլ ալբանացիների նկատմամբ տոնած հաղթանակի շնորիվ: Իսկ ընթացիկ ընտրական փուլում` ինչպես հայտնի է Անդորրայի կամ այլ կիսապրոֆեսիոնալ մակարդակի այլ հավաքականներ չկան: Կան Պորտուգալիայի, Լեհաստանի, Սերբիայի հավաքականներ, որոնք եվրոպական ֆուտբոլում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Հայաստանը հավաքականը հնարավորություն բարելավելու միավորների քանակը առնավազն 3-ով: Պորտուգալիա - Հայաստան մրցավեճում ոչ-ոքին էլ հաղթանակ կլինի մեզ համար, իսկ ահա Հայաստան – Ղազախստան խաղում մերոնք արդեն պարտավոր են հաղթել:

Իսկ միավորներ իրոք անհրաժեշտ են, քանի որ վարկանիշի խնդիր կա: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Թոմ Ջոնսը օրերս նշեց, որ հայ ֆուտբոլիստները շատերը կարող են հայտնվել իր հայրենի Անգլիայում եւ հանդես գալ տեղի բարձրակարգ թիմերում: Ինչպես նաեւ Հայաստանը կարող է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ընդգրկվել լավագույն 70 հավաքականների ցանկում: Անգլիական ֆուտբոլում դա օրենքով ամրագրված պայման չէ, սակայն լինի դա Անգլիան, Իսպանիան թե Իտալիան, ֆուտբոլի մասին պատկերացում կազմելու համար ցանկացած ակումբում նախ եւ առաջ նայում են տվյալ երկրի վարկանիշին: Որքան բարձր լինի այն, այնքան մեծ հնարավորություններ կբացվեն մեր ֆուտբոլիստների համար: Բացի այդ Հայաստանի հավաքականի համար նման պայմաններում բավական հեշտ կլինի սպարինգ մրցակից գտնելը եւ ընկերական հանդիպում կազմակերպելը:

Ավելորդ չէ նշել, որ հենց ՖԻՖԱ-ի դասակարգման վարկանիշի շնորհիվ հավաքականները կբախշվեն 6 զամբյուղներում եւ կմասնակցեն նոյեմբերի 25-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: